ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՀՐԹԻՌԱՇԻՆԱՐԱՐՆԵՐԸ ՊԱՐՏՔ ՉԵՆ ՍԻՐԻԱՅԻՆ
Ռուսաստանյան «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ իրենք կատարել են «օդ-մակերևույթ» դասի «Х-31А» և «Х-31П» հրթիռների մատակարարման հարցում Սիրիայի հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները՝ չխախտելով Ռուսաստանի ստանձնած միջազգային որևէ պարտավորություն:
Օբնոսովը լրագրողներին նաև տեղեկացրել է, որ Լիբիայի հետ կնքած պայմանագրերի չեղյալ համարվելու արդյունքում կորպորացիան կորցրել է 600 միլիոն եվրո, իսկ Ռուսաստանի Դաշնությունը 2011 թվականին լիբիական հեղափոխության հետևանքով սպառազինության մատակարարման պայմանագրերի լուծարման պատճառով կորցրել է ընդհանուր առմամբ չորս միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար:
Նա նաև հայտնել է, որ կորպորացիան 2012 թվականին կարտահանի 400 միլիարդ ԱՄՆ դոլարի արտադրանք:
Խորագիր՝ Նորություններ