Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԷԴՎԱՐԴ ԱՍՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՀԵՏ



ԷԴՎԱՐԴ ԱՍՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՀԵՏՀունվարի 10-ին, երկօրյա աշխատանքային շրջայցի ընթացքում, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է հանրապետության արևելյան սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամասերի սպայական կազմերի հետ։

Ընդհանուր առմամբ բարձր գնահատելով անցած՝ 2023 թվականի ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքներն ու ամփոփիչ քննություններում ցուցաբերած արդյունքները, Էդվարդ Ասրյանն անդրադարձել է զորամասերի մարտական պատրաստականությանն ու մարտական հերթապահության կազմակերպմանը, ընդգծել առկա խնդիրները և տվել համապատասխան հանձնարարականներ՝ առաջիկա աշխատանքների կատարման վերաբերյալ։

Ամփոփելով հանդիպումը՝ ԶՈՒ ԳՇ պետը կարգադրել է մարտական ծառայության ընթացքում խստագույնս հետևել կանոնադրային հարաբերություններին, անվտանգության կանոններին,  պայքարել բանակ ներթափանցող արատավոր երևույթների դեմ։

Խորագիր՝ Նորություններ


11/01/2024