ՊԱԿԻՍՏԱՆԸ ԺԽՏՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ
Պակիստանի իշխանությունները «բացարձակապես անհիմն» են համարել ՆԱՏՕ-ի գաղտնի զեկույցը, որում ասվում է, թե երկրի հատուկ ծառայություններն աջակցություն են ցուցաբերում աֆղանական «Թալիբան» շարժմանը: Զեկույցի հեղինակները պնդում են, թե հարցաքննված հազարավոր գերի թալիբների, այդ թվում և «Ալ Քայիդա» կազմակերպության անդամների ցուցմունքները վկայում են, որ Իսլամաբադը գիտի անգամ «Թալիբան» շարժման առաջնորդների գտնվելու վայրը:
Ի պատասխան այս զեկույցի, Պակիստանի ներքգործնախարարությունը հայտարարել է, որ Իսլամաբադը չի միջամտում Աֆղանստանի ներքին գործերին:
Միաժամանակ հայտնի է դարձել, որ ամերիկյան անօդաչու թռչող սարքերի իրականացրած ռմբահարվածներից Պակիստանի հյուսիս-արևմուտքում` Աֆղանստանին սահմանակից գոտում սպանվել է առնվազն երկու տասնյակ թալիբ գրոհային:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական