ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ԿՕԺՏՎԵՆ «ՏԵՐՄԻՆԱՏՈՐԻ» ՏԵՍՈՂՈՒԹՅԱՄԲ
Հեռանկարային ռազմական նախագծերի ամերիկյան «DARPA» գործակալությունում մշակվում են կոնտակտային լինզաներ, որոնք, առանց մեծածավալ սարքավորումների, թույլ են տալիս ներգրավվել «ընդլայնված իրականության» մեջ:
«Ընդլայնված իրականության» տեխնոլոգիան համեմատաբար նոր հայտնագործություն է, որը թույլ է տալիս միևնույն տեսադաշտում տեսնել ինչպես իրական և նկատելի օբյեկտները, այնպես էլ համակարգչային ցանցերի կողմից տրամադրվող լրացուցիչ տեսատեղեկատվությունը, ինչպես դա անում է հայտնի «Տերմինատոր» կինոնկարի հերոսը:
«Soldier Centric Imaging» անվանումով այս նախագիծը ենթադրում է հզոր տեսախցիկների ու համակարգչային համակարգերի զուգորդում, ինչը զինվորին թույլ կտա մեկ կիլոմետր հեռավորությունից հասկանալ, թե իր հակառակորդը զինված է ավտոմատո՞վ, թե՞ սովորական փայտով:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական