Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԵՀՐԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է 127 ՏՈԿՈՍՈՎ



Ելույթ ունենալով Իրանի խորհրդարանում, այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը և հայտնել, որ այն հնարավոր կդառնա 2012-2013 թվականներին հարկային մուտքերը 20 տոկոսով ավելացնելու շնորհիվ: Նա տեղեկացրել է, որ Իրանի պետական բյուջեն կկազմի 415 միլիարդ ԱՄՆ դոլար, որից 90 միլիարդը կհատկացվի սոցիալական վճարումներին ու ռազմական ծախսերին:

Տնտեսագետները, սակայն, քննադատաբար են վերաբերվել այս հայտարարությանը` պնդելով, որ Իրանի դեմ վերջերս սահմանված տնտեսական պատժամիջոցների պայմաններում անհնար է այդչափ ավելացնել երկրի ռազմական բյուջեն:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


02/02/2012