Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԼԱՎՐՈՎԻ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ



ՌԴ արտգործնախարարը դրանք կշարադրի փետրվարի 3-ից 5-ը կայանալիք և անվտանգության հարցերին նվիրված Մյունխենյան 48-րդ կոնֆերանսում:

ՌԴ արտգործնախարարությունը հայտնում է, որ իր ելույթում Սերգեյ Լավրովը կվերլուծի «արաբական գարնան» սպառնալիքները Եվրոպայի անվտանգությանը, կշոշափի Ռուսաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարները, Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման ու հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգին առնչվող խնդիրները:

Լավրովը պնդելու է ստեղծել Եվրոատլանտյան անվտանգության միասնական տրածք, որի դեպքում հաշվի կառնվեն անդամ պետությունների շահերը, և միասնական ջանքեր կգործադրվեն` դիմակայելու միջազգային հանրակցությանը սպառնացող նոր մարտահրավերներին, ինչպես նաև լուրջ հետեւություններ կարվեն Լիբիայում ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ կոալիցիոն ուժերի իրականացրած ռազմական միջամտության շուրջ, որպեսզի ըստ այդմ և շարադրվեն Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու վերաբերյալ Ռուսաստանի մոտեցումները:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


02/02/2012