ՌԱԶՄԱԿԱՆ ՍՈՒԶԱՆԱՎԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԳԵՐԱԶԱՆՑԵԼ ԽՍՀՄ-ԻՆ
ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ երկրի ռազմարդյունաբերական համալիրը տարեկան կարող է արտադրել ատոմային կամ դիզելային վեց սուզանավ և մեկ ավիակիր: Իսկ խորհրդային ժամանակներում ջրարկվում էր հինգ սուզանավ:
Նա նաև հայտնել է հնացած համարվող երրորդ սերնդի ռազմավարական ատոմային սուզանավերի ոչնչացումը դադարեցնելու և կրկնակի նորոգումների ու արդիականացման միջոցով նրանց շահագործման ժամկետները ևս 10 տարով երկարաձգելու մասին, ինչը հնարավորություն կտա ժամանակ շահել, մինչև 2020 թվականին մարտական հերթապահություն ստանձնեն կառուցվելիք «Բորեյ» կարգի բոլոր ութ սուզանավերը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական