Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՏՕ-Ն ՁԳՏՈՒՄ Է ԵԿՈՂ ՏԱՐԻ ԱՎԱՐՏԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ



ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Հյուսիսատլանտյան դաշինքը ձգտում են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ռազմական մասն ավարտել 2013 թվականի կեսերին կամ վերջին և մարտական գործառույթների կատարումից անցնել Աֆղանստանի զինված ուժերի և անվտանգության ծառայությունների ուսուցմանն ու հրահանգավորմանը:

Թեև միացյալ զորախմբի ուժերը, ըստ նախնական պայմանավորվածության, Աֆղանստանում պետք է մնան մինչև 2014 թվականի ավարտը, Պանետտան հայտնել է, որ ամերիկյան զորքերը դեռ երկար կմնան այս երկրում՝ հակաահաբեկչական գործողություններ իրականացնելիս օգնելու անվտանգության տեղական ուժերին:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


03/02/2012