Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՐՎԱԾԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ԱԳՐԵՍՈՐԻ



Իրանի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ երկրի բանակը պատրաստ է աշխարհի ցանկացած կետում պատասխան հարված հասցնել ցանկացած պետության, որի տարածքը կօգտագործվի Իրանին օդային հարված հասցնելու համար: Ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է իրենց տարածքում ամերիկյան կամ ՆԱՏՕ-ի ռազմակայաններ ունեցող պետություններին:

Նախօրեին ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան հայտարարել էր, որ Իսրայելն ամենայն հավանականությամբ Իրանին հարված կհասցնի ապրիլ ամսվա ընթացքում, սակայն հրաժարվել էր մեկնաբանել այդ տեղեկությունը:

Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի պնդմամբ, միջուկային զենք ունեցող Իրանին դիմագրավելն անչափ դժվար կլինի ու բազմաթիվ զոհեր կպահանջի, դրա համար էլ անհրաժեշտ է խնդիրը լուծել կանխող հարված հասցնելու միջոցով:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


06/02/2012