Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆԱԿ ՀՈՍՊԻՏԱԼ ԿԳՆԵՆ



ՌԴ պաշտպանության նախարարությունը գերմանական Zeppelin ընկերությունից շարժունակ դաշտային հոսպիտալներ կգնի: Գնումը կիրականացվի ՄԱԿ-ի խաղաղարար առաքելություններին ռուս ռազմական բժիշկների մասնակցության շրջանակներում:

Հոսպիտալը կբացազատվի ռազմափորձադաշտերից մեկում, ուր այն կփորձարկվի ռուսական պայմաններին համապատասխան: Ստացված արդյունքները ռուսական կողմը հաշվի կառնի արտակարգ իրավիճակներում և տեղային ռազմական հակամարտություններում կիրառելու նպատակով սեփական հոսպիտալների արտադրություն հիմնելու ժամանակ:

Zeppelin ընկերությունը մի քանի տեսակի շարժունակ հոսպիտալներ է արտադրում: Նշված տարբերակը նախատեսված է մինչև 250 հիվանդ կամ վիրավոր ընդունելու համար:

Խորագիր՝ Նորություններ


06/02/2012