Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ



Ապրիլի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ուիլյամ Գիրինգին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ավստրալիա համագործակցության հնարավորություններին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը:

Խորագիր՝ Նորություններ


12/04/2024