Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ ԿԱՐԳԱԴՐԵԼ Է ՔԻՉ ԽՈՍԵԼ



Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախարարներից պահանջել է դադարեցնել Իրանի դեմ հավանական ռազմական օպերացիա անցկացնելու մասին խոսակցությունները: Նրա կարծիքով դրանք վտանգում են պատժամիջոցների օգնությամբ Թեհրանի վրա ներգործելու միջազգային ջանքերը:

Սկզբնական զգույշ հայտարարություններից հետո իսրայելցի նախարարները կարծես մրցության մեջ մտած լինեին ռազմական հռետորաբանության շուրջ: Դա լրջորեն անհանգստացրեց ամերիկացիներին: Վերջիններս արդեն հավատում են, որ Իսրայելը կարող է հարվածել Իրանին և իրենց ներքաշել տարածաշրջանային մեծ հակամարտության մեջ: Իսկ այդ սցենարը հատկապես ձեռնտու չէ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նախագահական հերթական ընտրություններից առաջ:

Նեթանյահուն հավանաբար վրդովվել է ռազմավարական պլանավորման նախարար Մոշե Յաալոնի հայտարարությունից հետո, երբ վերջինս ասել էր, թե Իսրայելը լիովին ունակ է ոչնչացնելու իրանական ստորգետնյա բունկերները` փաստացի ընդունելով, որ Իրանի ռազմական օբյեկտներում հնչած պայթյունները դիվերսիայի հետևանք են եղել:

Խորագիր՝ Նորություններ


06/02/2012