ԻՐԱՆԸ ՀԱԿԱՆԱՎԱՅԻՆ ՀՐԹԻՌՆԵՐԻ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՍԿՍԵԼ
Իրանն սկսել է փոքր հեռահարության Zafar հականավային թևավոր հրթիռների մասսայական արտադրություն: Այս հրթիռները նախատեսված են փոքր և միջին թիրախներ խոցելու համար: Դրանք տեղադրվում են պարեկանավերի, փոքր արագընթաց նավերի վրա: Zafar-ը չի ենթարկվում ռադիոէլեկտրոնային ճնշման միջոցների ներգործությանը և թռչում է առավելագույն ցածր բարձրությունների վրա:
Վերջին տարիներին Իրանը զգալիորեն ավելացրել է նոր տեսակի և հատկապես հրթիռային սպառազինության մշակումն ու արտադրությունը: Երկրի ռազմական նավատորմն արդեն սպառազինված է Qader և Nasr հականավային հրթիռներով, Valfajr տորպեդներով: Մի քանի այլ նախագծեր էլ մշակման փուլում են:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական