Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՁԳՏԵԼՈՎ ԼԻՆԵԼ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ



ՁԳՏԵԼՈՎ ԼԻՆԵԼ ԼԱՎԱԳՈՒՅՆԸԳաղտնիք չէ, որ զինծառայողների համար մարտական պատրաստությունը միշտ էլ առաջին տեղում է:

Զորամասերից մեկում հետևում ենք հրաձգային ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվող մարտավարական և կրակային պատրաստության պարապմունքներին տարբեր վարժաձևերից:

Հրաձգային դասակի հրամանատար, լեյտենանտ Մայիս Հայրիյանը ներկայացնում է զինվորական ծառայության առօրյա գործունեությունից որոշ դրվագներ, շեշտը հիմնականում դնելով ժամկետային զինծառայողների պատրաստության վրա: Հայրիյանը  շատ հոգատար և կիրթ սպա է, ամենօրյա պարապմունքների ու վարժանքների ժամանակ աշխատում է հնարավորինս շատ բան սովորեցնել իր ենթականերին՝ նրանց փոխանցելով իր ունեցած գիտելիքների ողջ պաշարը:

-Մարտավարական և կրակային պատրաստության առարկաներից տեսական և գործնական պարապմունքների ժամանակ կատարում ենք նորմացույցներին համապատասխան վարժանքներ՝ զինծառայողների գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու համար, ինչպես նաև, մարտավարական տարբեր իրավիճակներում հաստիքային հրաձգային զինատեսակների կիրառմամբ, մշտապես անցկացնում  ենք մարտական հրաձգություն, որպեսզի անձնակազմի գործողությունները լինեն  ներդաշնակ, և առաջադրանքներն էլ կատարվեն բարձր արդյունավետությամբ և ճիշտ ժամանակին,- ներկայացնում է դասակի հրամանատարը: Օր օրի զինծառայողները  բարելավում են իրենց մասնագիտական հմտությունները, բարձր արդյունավետություն   ցուցաբերելով մարտական հրաձգությունից: Մեր տրամադրության տակ ունենք մեկ ամիս և անելու ենք ամեն ինչ, որպեսզի կրակային պատրաստությունից զորամասում ճանաչվենք լավագույնը: Սա է մեր առաջնահերթ խնդիրը,- ասում  է լեյտենանտ Հայրիյանը:

ԱՐՄԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

լեյտենանտ

Խորագիր՝ #14 (1527) 12.04.2024 - 19.04.2024, Ազգային բանակ


25/04/2024