Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՏԱԼԻԱՆ ԿՐՃԱՏՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ



Իտալիայի կառավարությունը որոշել է 2012թ. կրճատել ռազմական ծախսերը 1,45 միլիարդ դոլարով: Մասնակի կրճատման տակ կարող է ընկնել նաև 131 միավոր F-35 Lightning II հեռանկարային կործանիչների գնման ծրագիրը: Նոր պահանջների համապատասխան իտալացիները կգնեն միայն 20-30 միավոր ինքնաթիռ:

Ներկայումս Իտալիան F-35-ի արտադրության միջազգային ծրագրի հիմնական բաժնետերերից է: Բացի այդ, իտալական ավիաբազաներից մեկում ավարտին է մոտենում ամերիկյան ինքնաթիռների հավաքման և նորոգման արտադրամասի կառուցումը: Այդ արտադրամասում է նախատեսվում հավաքել Իտալիայի և Նորվեգիայի ռազմաօդային ուժերի համար նախատեսված F-35 կործանիչները:

Խորագիր՝ Նորություններ


06/02/2012