Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՌՈՒՍ-ՀՆԴԿԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ



Հնդկաստանի զինված ուժերի և ՌԴ Արևելյան զինվորական օկրուգի զորքերի մասնակցությամբ 2012 թվականի ամռանն անցկացվելիք «Ինդրա-2012» զորախաղերի ծրագրի համատեղ մշակման և օկրուգի զորքերի զորավարժարանում տեղազննություն իրականացնելու նպատակով Ուլան Ուդե է ժամանել գեներալ-մայոր Չանդ Ռոջան Սինգխի գլխավորած պատվիրակությունը:

2003 թվականից ի վեր տեղի է ունեցել ցամաքային ու ծովային հինգ ռուս-հնդկական «Ինդրա» համատեղ զորավարժություն, որոնցից վերջինը՝ 2010 թվականին, Հնդկաստանի տարածքում:

ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը վերջերս հայտնել էր, որ քննարկվում է այս զորախաղերը յուրաքանչյուր տարի անցկացնելու հնարավորությունը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


07/02/2012