Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՐԺԱՆՔՆԵՐ



ՎԱՐԺԱՆՔՆԵՐԱյս օրերին ԶՈՒ ուսումնական կենտրոններից մեկում ակտիվ վարժանքներ է իրականացնում հետախուզական ջոկերի ապագա հրամանատարների հերթական հոսքը։ Ամենօրյա հագեցած վարժանքների ընթացքում հնարավորություն է ընձեռվում նկատել սեփական բացթողումները, անդուլ ու քրտնաջան պարապմունքներով շտկել դրանք, հասնել կատարելության։

Ժայռամագլցում, թունավորված հատվածներով, փլվածքներով, ջրային տարածքներով անցումներ եւ այլն… Սրանք մարտական իրադրությանը հարմարեցված իրավիճակներ են, որոնք հետախույզը պետք է կարողանա հաղթահարել։ Հատուկ առաջադրանքները անթերի կատարելու համար ապագա հետախույզները հենց այս ճանապարհն են անցնում։

ՎԱՐԺԱՆՔՆԵՐԴասընթացների ավարտին զինծառայողները «սերժանտի» զինվորական կոչումով ծառայությունը կշարունակեն համապատասխան ստորաբաժանումների հետախուզական ջոկերի հրամանատարների պաշտոնում։

Արժեհամակարգային ընկալումները ոչ պակաս կարեւոր են խնդրի հաջող կատարման համար։ Ուստի առաջին հերթին անհրաժեշտ է գաղափարապես գրագետ լինել:

Հետախույզը աներկբայորեն սեփական կյանքը վստահում է ընկերոջը, և բնական է, մարտական խնդիր կատարելիս այլընտրանք չի մնում, իսկ ավելին նրանք չեն պատմում։ «Կատարել առաջադրանքը, մնալ ստվերում»,- գործելու այս բանաձեւը վաղուց արդեն չգրված օրենք է հատուկ նշանակության ստորաբաժանման յուրաքանչյուր զինծառայողի համար։

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #15 (1528) 23.04.2024 - 30.04.2024, Ազգային բանակ


02/05/2024