ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԶՈՐԱՑՆԵԼ ԻՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԻՆԱՆՈՑԸ
ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը չի բացառել, որ հրթիռամիջուկային զենքի հետագա տարածումը Ռուսաստանին կպարտադրի կրճատելու փոխարեն ընդլայնել իր միջուկային զինանոցը: Առավել ևս այն դեպքում, երբ ՌԴ պաշտպանական դոկտրինը նախատեսում է առանձին դեպքերում միջուկային զենքի կիրառում:
Անտոնովի համոզմամբ, դեռևս վաղաժամ է խոսել միջուկային զենքից զերծ աշխարհի մասին, և փոխադարձ միջուկային զսպման հայեցակարգն այսօր լիովին արդարացնում է իրեն:
Խորագիր՝ Նորություններ