Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿՈՒՄ ԾԱՌԱՅԵԼԸ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է



ԲԱՆԱԿՈՒՄ ԾԱՌԱՅԵԼԸ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԷՇարքային Միքայել Թովմասյանն է՝ հպարտ ու ձիգ կեցվածքով: Սպաների գնահատմամբ՝ աշխատասեր և բանիմաց զինծառայողը ցուցադրական պարապմունքի ժամանակ աչքի է ընկել իր պատրաստվածությամբ:

-Կյանքիս կարևորագույն շրջանը համարում եմ զինվորական ծառայությունը, երբ իսկապես հասկացել և գիտակցել եմ հայրենի հողի արժեքը, այդ հողի ամեն մի կտորի կարևորությունը: Գիտակցել եմ այն պաշտպանելու գործում յուրաքանչյուրիս պատասխանատվության աստիճանը:

Բանակում ծառայելը և առավել ևս՝ առաջնագծում հերթապահություն իրականացնելը մեծ հպարտություն է ինձ համար: Շուտով զորացրվելու եմ: Վստահ եմ՝ բանակում անցկացրած երկու տարին ինձ մեծապես կօգնի դիմակայելու կյանքի փորձություններին։

 

Ա. ԱՐՇԱԿՅԱՆ

լեյտենանտ

Խորագիր՝ #16 (1529) 1.05.2024 - 8.05.2024, Ազգային բանակ


10/05/2024