Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ՈՒՂՂԱԹԻՌԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԻԻՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՆՐԱՆ ՈՒՂԵԿՑՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԶՈՀՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ



ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ՈՒՂՂԱԹԻՌԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԻԻՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՆՐԱՆ ՈՒՂԵԿՑՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԶՈՀՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշթիանիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Մեծագույն ցավով տեղեկացա մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի, արտաքին գործերի նախարարի և նրանց ուղեկցող պաշտոնյաների զոհվելու մասին:
Որպես Իրանի Իսլամական Հանրապետության մերձավոր և բարեկամ երկիր՝ Հայաստանի Հանրապետությունում մեծ ցավով ենք ընդունել նախագահ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Աբդոլահյանի և այլ պաշտոնատար անձանց անժամանակյա ողբերգական մահվան լուրը: Մեր ցավակցությունն ենք հղում զոհվածների հարազատներին ու բարեկամներին և ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի բարեպաշտ ժողովրդին:
ՀՀ պաշտպանության նախարարության և անձամբ իմ անունից խնդրում եմ ընդունել մեր ցավակցությունն ու զորակցությունը»։

Խորագիր՝ Նորություններ


20/05/2024