ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳՈՒՄԱՐՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԻ ՄՇՏԱԿԱՆ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐ
Բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի մշտական տեղակայման վայր, որը վերջերս է շահագործման հանձնվել:
Նախարար Պապիկյանը զորամասի պայմանների, շենք-շինությունների, դրանց ընձեռած հնարավորությունների վերաբերյալ զրուցել է հրամանատարական կազմի, այնուհետև՝ զինծառայողների հետ:
Մշտական տեղակայման վայրը կառուցվել է մոդուլային շինությունների ձևաչափով և լիարժեք ապահովում է անձնակազմի կեցության ու ծառայության բարձր մակարդակի կազմակերպումը: