Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿԱՌՈՒՑՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՄՐԱՇԻՆԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՇՐՋԱՆՆԵՐ



Բանակային զորամիավորում կատարած այցի երկրորդ օրը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ։

Սուրեն Պապիկյանը շրջել է ենթակառուցվածքներով, պատասխանատու սպաների հետ քննարկել անվտանգության հետ կապված մի շարք հարցեր, կարևորել բոլոր կառույցներում կեցության, մարտական պատրաստության ամրապնդման անհրաժեշտ պայմանների ստեղծումը, կահավորումը: Զինվորական կառույցների շինարարությունն իրականացնող կազմակերպությունների ղեկավարները մանրամասն ներկայացրել են վերջին մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքները, որոնք վերաբերում են ոչ միայն շենք-շինությունների կառուցմանը, այլև մարտական, զինվորական օբյեկտներ տանող ճանապարհների հիմնանորոգմանը, կահավորմանը կամ ամբողջությամբ նոր ճանապարհների ստեղծմանը:

Պաշտպանության նախարարը դրական է գնահատել կատարված աշխատանքը և բոլոր պատասխանատուներին հանձնարարել խստորեն հետևել ժամանակացույցին ու ծրագրերն ավարտել ժամանակին։

Խորագիր՝ Նորություններ


21/05/2024