ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ» ԾՐԱԳԻՐԸ
Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը և աշակերտների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումների շրջանակում շաբաթվա ընթացքում N զորամիավորման և ենթակա զորամասերի սպաներն այցելել են կցագրված դպրոցներ, հետևել դպրոցների ավարտական հանդիսավոր միջոցառումների ընթացքին:
Միջոցառումների ժամանակ զինվորականներն իրենց շնորհավորանքի խոսքն են ասել աշակերտներին, մաղթել նորանոր հաջողություններ և կանաչ ճանապարհ հետագա ուսման ընթացքում, հընթացս նաև ներկայացնելով «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, շահառուներին տրվող արտոնություններն ու ծառայության պայմանները:
Ս. ՎԵՐՄԻՇՅԱՆ
լեյտենանտ
Խորագիր՝ #19 (1532) 23.05.2024 - 29.05.2024, Բանակ և հասարակություն