ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ILA BERLIN 2024» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ
Հունիսի 5-9-ը Բեռլինում անցկացվող «ILA Berlin 2024» ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Գերմանիա է մեկնել ՀՀ ՊՆ պատվիրակությունը` պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ։
Այցելության շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարարության պետքարտուղար Բենեդիկտ Ցիմմերի, այլ պաշտոնյաների և ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Գերմանիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, ստորագրվել են փաստաթղթեր։