ՕԳՆԵԼՈՎ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻՆ
Պաշտպանության նախարարության համակարգում տեղեկատվական անվտանգության ապահովման գործընթացն արդյունավետ իրականացնելու և զինծառայողների մեդիագրագիտության մակարդակը բարձրացնելու նպատակով՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության սպաները տարբեր զորամասերում անցկացրել են մեթոդագործնական պարապմունքներ:
Պարապմունքների ընթացքում զինծառայողներին ներկայացվել են տեղեկատվական անվտանգության ոլորտում սպառնալիքներն ու մարտահրավերները չեզոքացնելու համար անհրաժեշտ գործողությունները, զինված ուժերում մեդիագրագիտության առանձնահատկությունները, քննարկվել են ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվության պահպանմանն ու արտահոսքի բացառմանը վերաբերող հարցերը:
Անձնակազմին մեդիագրագիտություն ուսուցանելու նման պարապմունքները լինելու են շարունակական՝ նպատակ ունենալով օգնել հրամանատարական կազմին ճիշտ կազմակերպել տեղեկատվական անվտանգության պահպանման միջոցառումների իրականացումը:
ՀԱՅԿ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ
Խորագիր՝ #24 (1537) 11.07.2024 - 17.07.2024, Ազգային բանակ