Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ



ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ«Բաղրամյան» զորավարժարանում զորամասերից մեկի հրետանային մարտկոցի անձնակազմի հետ անցկացվել է գործնական վարժանք: Հրամանատարական կազմը դաշտային պայմաններում իրականացված գործնական պարապմունքների ընթացքում ցուցադրել է հրետանային միջոցը մարտի բերելու, թիրախի կոորդինատները հաշվարկելու, մարտական կրակ վարելու կարգն ու առանձնահատկությունները: Տարբեր վարժանքների միջոցով ստուգվել են հրետանային հաշվարկների տեսական գիտելիքներն ու գործնական կարողությունները: Վարժանքի ավարտին հրետանավոր զինվորները կատարել են մարտական հրաձգություն:

 

 

ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Խորագիր՝ #24 (1537) 11.07.2024 - 17.07.2024, Ազգային բանակ


15/07/2024