Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՏՈՒԳԵԼ ԵՆ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ



ՍՏՈՒԳԵԼ ԵՆ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության աշխատանքային խումբն ստուգումներ է իրականացրել զորամիավորումներից մեկում:

Խմբի սպաները եղել են կառավարման կետերում, կրակի կառավարման մարզումների, օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկման ընթացքում ստուգել ստորաբաժանումների մարտունակությունը, տարբեր իրավիճակներում արագ և ճիշտ գործելու անձնակազմի ունակությունները: Ուշադրության կենտրոնում են եղել տարբեր օղակների փոխգործակցության հարցերը։ Պատասխանատու սպաները ստուգել են նաև զորամասերի ապահովման արդյունավետությունը և սպասարկող ստորաբաժանումների ծառայությունը, անձնակազմի պատրաստվածությունն ու համալրվածությունը, մարտական խնդիրների, ղեկավար փաստաթղթերի և մասնագիտական առարկաների իմացությունը։

Ստուգումների արդյունքների ամփոփումից հետո համապատասխան օղակներին տրվել են հանձնարարականներ պատրաստության գործընթացն առավել կատարելագործելու, հետագա ծառայության ընթացքում բացթողումները շտկելու ուղղությամբ:

ԱՐՄԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Խորագիր՝ #24 (1537) 11.07.2024 - 17.07.2024, Ազգային բանակ


15/07/2024