Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՐՋԱՅՑ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ



ՇՐՋԱՅՑ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄՕգոստոսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակի նոր կառուցված և մասնակի շահագործման հանձնված զինավան, հետևել ուսումնական փուլի մեկնարկին անցկացվող ստուգատեսին: Սուրեն Պապիկյանը զրուցել է ժամկետային զինծառայողների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Այնուհետև նախարարը շրջել է զինավանի տարածքում, հետևել ընթացող շինարարական աշխատանքներին:

Շրջայցին մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության գոտում պաշտպանության նախարարը հետևել է դիրքերում կատարվող ինժեներական աշխատանքների ընթացքին, բարձրաստիճան սպաների, զորամիավորման հրամանատարական կազմի հետ քննարկել սահմանագոտու կահավորման, զինծառայողների մարտական պատրաստության, թիկունքային ապահովման մի շարք հարցեր:

Զորամիավորման և զորամասի հրամանատարները Սուրեն Պապիկյանին զեկուցել են առաջնագծում ու նաև մարտական դիրքեր տանող ճանապարհներին իրականացվող լայնածավալ աշխատանքների վերաբերյալ։

Այցի շրջանակում պաշտպանության նախարարը հետևել է զորամիավորման տարբեր հատվածներում պլանավորված շինաշխատանքներին:

Դրանց ընթացքի մասին նրան մանրամասներ է զեկուցել ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանը:

Նախարար Պապիկյանը հանձնարարել է խստորեն հետևել շինարարական սահմանված կարգին և ժամկետներին:

 

Խորագիր՝ #28 (1541) 15.08.2024 - 22.08.2024, Ազգային բանակ


27/08/2024