Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԴ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2011 ԹՎԱԿԱՆԻՆ



ՌԴ հակահետախույզները 2011 թվականի ընթացքում կասեցրել են օտարերկրյա հատուկ ծառայությունների 41 կադրային աշխատակիցների աշխատանքը Ռուսաստանում, ինչպես նաև հայտնաբերել 158 գործակալների: Կանխվել է ահաբեկչական ուղղվածության 94 հանցագործություն, այդ թվում նաև ութ ահաբեկչական գործողություն և փրկվել են բազմաթիվ մարդկային կյանքեր:

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության հակահետախուզական գործունեության ամփոփմանը նվիրված խորհրդակցությունում ներկայացնելով այս տվյալները, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանում օտարերկրյա հատուկ ծառայությունների ակտիվությունը չի նվազում, սակայն հրապարակված թվերը վկայում են ՌԴ հակահետախուզության լավ աշխատանքի մասին: Նա նաև խոստովանել է, որ անցած տարվա ընթացքում չի հաջողվել արմատական բեկում մտցնել հակաահաբեկչական պայքարում:

ՌԴ նախագահը միաժամանակ պահանջել է լուրջ քայլեր ձեռնարկել տրանսպորտային անվտանգության ապահովման ասպարեզում, նշելով, որ այնտեղ դեռ «հարցեր կան» և անդրադարձել է այս բնագավառին հատկացված մեծագումար միջոցների արդյունավետ ծախսման անհրաժեշտությանը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


08/02/2012