Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՎԵՐՋԻՆ ԿԻՆ ՄԱՍՆԱԿԻՑԸ



Եվս երկու շաբաթ ապրելու դեպքում բրիտանուհի Ֆլորենս Գրինը կտոներ իր ծննդյան 111-րդ տարեդարձը: 1918 թվականին, լինելով 17 տարեկան, նա որպես մատուցողուհի աշխատանքի էր անցել Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի ռազմակայանում ու թեև անմիջականորեն չի մասնակցել մարտական գործողություններին, սակայն, որպես զինծառայող, համարվել է Առաջին աշխարհամարտի վետերան:

Իսկ պատերազմին անմիջականորեն մասնակցած վերջին սպան՝ Կլոդ Շուլսը, որ ծառայել էր Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմում, 110 տարեկան հասակում վախճանվեց Ավստրալիայում՝ 2011 թվականի մայիսին:

Խորագիր՝ Նորություններ


08/02/2012