ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ԶՈՐՔԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ… ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՎԹԱԾ ՇԵՆՔԸ
Բրազիլիայի մեծությամբ երրորդ Սալվադոր քաղաքում զորքերը, օգտագործելով ռետինե գնդակներ, գրոհել են վարչական շենքերից մեկը, որտեղ բարիկադավորվել են գործադուլ անող մի քանի հազար ոստիկան և նրանց ընտանիքների անդամները: Շենքը հոսանքազրկված է:
Ոստիկանների գործադուլից հետո Սալվադորում, որտեղ տեղի են ունենալու 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումներ, ոստիկանների գործադուլից հետո սպանությունների թիվը կրկնապատկվել է:
Խորագիր՝ Նորություններ