ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Շարունակվում է զինված ուժերի ավագ և կրտսեր սպայական կազմերի ատեստավորման գործընթացը։ Օրերս ատեստավորվել է սպաների հերթական խումբը:
Մասնակիցները քննություններ են հանձնել ֆիզիկական, կրակային և շարային պատրաստությունից: Այնուհետև հարցաշարերի միջոցով ստուգվել է զինծառայողների մասնագիտական պարտականությունների իմացությունը:
Արդյունքների հանրագումարով ստուգող հանձնաժողովը գնահատել է զինծառայողների ընդհանուր պատրաստության մակարդակը:
ԱՐՄԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ
Խորագիր՝ #40 (1553) 07.12.2024 - 14.12.2024, Ազգային բանակ