ԷՍՏՈՆԻԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԿԻՆ ՄԱՐՏԻԿՆԵՐ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Էստոնիայում գործում է Եվրոպայում միակ կանացի կիսառազմականացված կառույցը՝ «Naiskodukaitse»: Անձնակազմը, որը բաղկացած է կամավորներից, Ռուսաստանին համարում է երկրի հիմնական թշնամին և նպատակ ունի օգնելու հարազատ պետությանը արտաքին թշնամու դեմ պայքարում: Կամավորները սովորական օրերին զբաղվում են իրենց աշխատանքով, իսկ հանգստյան օրերին սովորում վարվել զենքի հետ և արգելագոտի հաղթահարել: Նրանք համոզված են, որ Եվրոպային նոր պատերազմ է սպառնում, որի առաջին ալիքը հարվածելու է իրենց երկրին, և «ռուսները վերականգնելու են Էստոնիայում ունեցած 50 ռազմակայան»:
«Naiskodukaitse»-ն ընդգրկված է Էստոնիայի պաշտպանության նախարարության կազմում գտնվող «Kaitseliit» կառույցի՝ Պաշտպանության միության կազմում, որին անդամակցում է շուրջ 20.000 մարդ՝ ավելին, քան Էստոնիայի զինված ուժերի ողջ անձնակազմը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական