ԸՆՏՐՎԵԼ Է ՌԴ ՊՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ
«Национальная оборона» ամսագրի գլխավոր խմբագիր, հայտնի ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն ընտրվել է ՌԴ պաշտպանության նախարարության հասարակական խորհրդի նախագահ: Այս մարմինը ստեղծվել է 2006 թվականի դեկտեմբերին և ունի 51 անդամ: Առաջին նախագահը հայտնի կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովն էր, որ խորհուրդը ղեկավարեց չորս տարի և հրաժարական տվեց 2011-ի գարնանը:
Ընտրվելով խորհրդի նախագահ՝ Կորոտչենկոն հայտարարել է, որ ծրագրվում է էապես ակտիվացնել խորհրդի գործունեությունը և ուշադրության կենտրոնում պահել հատկապես զինծառայողների սոցիալական ապահովության և նրանց բնակարանային խնդրի լուծման հարցերն ու պաշտպանական պետական պատվերի կատարման ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարում պաշտպանության նախարարությանը ցուցաբերվելիք աջակցությունը:
Նա նաև հայտնել է, որ խորհրդի առաջիկա քայլը կլինի այցելությունը ռազմավարական նշանակության հրթիռային զորքեր:
Խորագիր՝ Նորություններ