Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ-ՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ… ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ` ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԱԹՍ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ



Ամերիկյան «Lockheed Martin» ավիաշինական ընկերությունում ստեղծվող «X-56A» անվանմամբ ԱԹՍ-ն կունենա շուրջ ութուկես մետր երկարություն և բավական յուրօրինակ կառուցվածք: Անհրաժեշտության դեպքում նրա կոշտ թևերը կարող են անջատվել սարքի կենտրոնական հատվածից և փոխարինվել ավելի ճկուն թևերով: Իսկ երկու հիմնական` «JetCat P240» ռեակտիվ շարժիչներին կարող է ավելանալ նաև երրորդ շարժիչը:

Նման տարօրինակ կառուցվածքի նպատակն է ԱԹՍ-ը վերածել թռչող լաբորատորիայի և բարդ աերոդինամիկական պայմաններում գտնել թռիչքի մեծ արագությունների ժամանակ առաջացող և ողջ սարքը կործանելու ունակ ցնցումների, ինչպես նաև մի քանի այլ խնդիրների վերացման միջոցները, որոնք կօգտագործվեն Պենտագոնի «HALE» ծրագրով նախատեսված մեծ բարձրություններում մեծ արագությամբ թռչող նոր սերնդի ԱԹՍ-ների ստեղծման ընթացքում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


09/02/2012