ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆ ՍԻՐԻԱ
Արաբական պետությունների լիգայի դիտորդական առաքելությունը պատրաստ է վերսկսել աշխատանքները Սիրիայում: Առաքելությանը, բացի Լիգայի դիտորդներից, կմասնակցեն նաև ՄԱԿ ներկայացուցիչները: Այդ մասին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է Լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբիի հետ հանդիպումից հետո:
Նա միաժամանակ քննադատել է Սիրիայի հարցում Ռուսաստանի ու Չինաստանի դիրքորոշումը և հայտարարել, որ ՄԱԿ անվտանգության խորհրդում երկու պետությունների կիրառած վետոն Բաշար Ասադի վարչակարգին թույլ է տալիս շարունակել պատերազմը սեփական ժողովրդի դեմ:
Միայն չորեքշաբթի օրվա բախումների ընթացքում Սիրիայում զոհվել է 117 մարդ, որոնցից 93-ը` Հոմսում, որը փետրվարի 4-ից ենթարկվում է չդադարող հրետակոծման:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան