ԿՈՒՐՏԻԶԱՆՈՒՀԻՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄ
Պենտագոնը որոշել է դիմել բավական յուրահատուկ քայլի և Աֆղանստանում տեղակայել կանացի հատուկ ստորաբաժանումներ, որոնք ոչ թե պայքարելու են թալիբների դեմ, այլ «կուլտուրական աջակցություն ցուցաբերելու» ԱՄՆ ուժերի տղամարդ մարտիկներին: Այդ մասին հայտարարել է Աֆղանստանում իրականացվող հատուկ գործողության հրամանատար, ծովակալ Էրիկ Օլսոնը:
Որոշումը նա բավական անկեղծորեն բացատրել է «աֆղանական ավանդույթների յուրահատկություններով, որոնց պատճառով այս երկրի կանայք անմատչելի են ամերիկյան զինվորների համար, ինչից վերջիններս մշտապես գանգատվում են»: Մարտիկները պնդում են, որ գեղեցիկ սեռի հետ իրենց շփումը սահմանափակվում է «վիրտուալ աշխարհի սահմաններում»…
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական