ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԿԱՌՈՒՑԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԼԱԶԵՐԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ
Նիժեգորոդյան մարզի «Սարով» տեխնոպարկի հարևանությամբ կառուցվող լազերային սարքավորումը կարժենա 45 միլիարդ ՌԴ ռուբլի: Ռուսաստանի դաշնային միջուկային կենտրոնի գիտական ղեկավար Իլդար Իլկաևը հայտնել է, որ նման սարքավորման նմանակն արդեն իսկ գոյություն ունի Միացյալ Նահանգներում, իսկ Ֆրանսիան ավարտում է համալիրի կառուցումը: Իլկաևը հավաստիացրել է, որ ռուսական համալիրը կլինի ամենաուժեղը: Նրա հզորությունը կկազմի 2,8 մեգաջոուլ, իսկ ամերիկյան ու ֆրանսիական սարքավորումների հզորությունը կազմում է հազիվ 2 մեգաջոուլ:
Իլկաևը բացատրել է, որ համալիրը քաղաքացիական նշանակությունից՝ լազերային ջերմամիջուկային սինթեզն ապագայի էներգետիկայի ստեղծման ասպարեզում օգտագործելուց բացի, նաև պետության պաշտպանական ներուժի մի բաղադրիչն է. մեծ խտությունների էներգիայի ֆիզիկան և մեծ խտության պլազմայի ֆիզիկան, որոնց արդյունքները կիրառվում են ջերմամիջուկային զենքի ասպարեզում, առավել լավ կարելի է ուսումնասիրել նման լազերային սարքավորման օգնությամբ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական