Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԻԳԵՐԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՔԱԴԱՖԻԻ ՈՐԴՈՒՆ ՀԱՆՁՆԵԼ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ



Երկրի կառավարությունը հայտարարել է, որ Հաագայի միջազգային դատարանի համապատասխան պահանջի դեպքում Սաադի Քադաֆին կհանձնվի միջազգային դատարանին: Իսկ Լիբիային նա կհանձնվի միայն այն դեպքում, երբ Նիգերիայի իշխանությունները վստահ լինեն, որ Սաադիին այնտեղ արդար ու անկողմնակալ դատավարություն է սպասվում:

Քադաֆիի որդին երեկ ձերբակալվել է Al Arabiya հեռուստաընկերությանը տված հարցազրույցից հետո, որի ժամանակ նա հայտարարել էր, թե մշտական կապ է պահպանում երկրի ապստամբների հետ և խոստացել է գլխավորել Ազգային անցումային կառավարության դեմ սկսվելիք ապստամբությունը: Դրանից հետո Լիբիայի նոր իշխանությունները վերստին պահանջել էին իրենց հանձնել Սաադի Քադաֆիին:

Խորագիր՝ Նորություններ


14/02/2012