ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
Սիրիայում Արաբական պետությունների լիգայի դիտորդական առաքելության ղեկավար գեներալ Մուհամմեդ ադ-Դաբին, ժամանելով Կահիրե, անմիջապես հրաժարականի դիմում է ներկայացրել Լիգայի գլխավոր քարտուղարին: Հրաժարականի դրդապատճառները դեռևս անհայտ են:
Կահիրեում գտնվող Լիգայի կենտրոնակայանում երեկ պետք է գումարվեր կազմակերպության խորհրդի արտակարգ նիստ` քննարկելու համար Սիրիայում դիտորդական առաքելության աշխատանքի վերականգնմանն առնչվող խնդիրները: Ենթադրվում է, որ առաքելությանը կանդամակցի արաբական, իսլամական ու եվրոպական պետությունների շուրջ 3.000 անդամներ, ինչպես նաև էապես կընդլայնվի նրանց լիազորությունների շրջանակը, և կբարելավվի առաքելության տեխնիկական հագեցվածությունը:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան