ՀԱՅԿԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Իտալիայում հայերն աչքի են ընկել նաեւ որպես նավապետներ, նավաշինարարներ։ XVI դ. կեսին հայ բազմաշնորհ վարպետ Անտոն Սուրյանը իր նավաշինարանում պատրաստել է ծովի հատակից խորտակված նավեր բարձրացնելու սարքավորում, որի համար Վենետիկի սենատը նրան պարգեւատրեց։
Սուրյանը 1575թ. համաճարակների ժամանակ հնարել է մի դեղ, որով բուժել է քաղաքացիներին։ Նա նաեւ հզոր թնդանոթներ էր պատրաստում։
♦♦♦
1512թ. Վենետիկում է լույս տեսել հայկական առաջին գիրքը։
♦♦♦
1968թ. Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտում Ա. Ապպագո Նովելլոյի նախաձեռնությամբ հիմնվեց հայկական միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրման կենտրոն։
Հայկական ճարտարապետություն են ուսումնասիրում Հռոմի համալսարանի գրականության ֆակուլտետի միջնադարյան եւ ժամանակակից արվեստի ինստիտուտում։
♦♦♦
Նշանավոր գրող Կոստան Զարյանի որդին՝ Արմեն Զարյանը (1914-1994) մեծ ներդրում ունի իտալական ճարտարապետության մեջ։ Հռոմի Տիբերիա ակադեմիայի անդամ, ՄԱԿ-ի «Լեգեոն դÿՕրոյի» անդամ Ա. Զարյանի նախագծով են կառուցվել «Մարոկկինո» բնակելի թաղամասը, Հռոմի «Սերաֆիկում» կաթոլիկ համալսարանի համալիրն ու «Ավտոմոբիլ Կլաբ» շենքը։
Պատրաստեց Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
մայոր