Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԵԼԼ. ՄԵԾ ԳՅՈՒՏԱՐԱՐԸ



Հավանաբար ոչ մի հայտնագործություն (չհաշված տպագրահաստոցը) հաղորդակցության զարգացման վրա այնքան չի ազդել, որքան հեռախոսը: Մինչ հեռախոսի հայտնագործումը գոյություն ուներ հեռավորության վրա հաղորդակցվելու միայն երկու միջոց` նամակ և հեռագիր: Սակայն փոստը այդ դարաշրջանում շատ դանդաղ էր աշխատում, իսկ նամակագրության առաքումը հեռագրությամբ շատ թանկ էր: 19-րդ դարի երկրորդ կեսում մի քանի գյուտարարներ փորձում էին գտնել հեռավորության վրա ձայնը հաղորդելու միջոցներ: Ալեքսանդր Բելլը (1847-1922) առաջինն էր, ում հաջողվեց արտոնագրել հեռախոսի գյուտը: Այս հայտնագործությունը հեղափոխեց կապի միջոցները և հենց մարդկային կյանքը` կտրուկ արագացնելով տեղեկատվության փոխանակումը:

Հաջողության հասնելով` գյուտարարը չէր պատրաստվում հանգիստ վայելել իր դափնիների վրա: Հարցախույզ միտք ունեցող մարդ, ով ամբողջ կյանքը անց է կացրել նորի փնտրտուքների մեջ: Իր գլխավոր հայտնագործությունը Բելլը համարում էր լուսախոսը: Աշխատելով իր օգնական Չարլզ Տեյնտերի հետ, նա հայտնագործեց սարք, որը հնարավորություն էր տալիս հաղորդելու ազդանշանը լուսային ճառագայթի միջոցով: Անլար հեռախոսով առաջին ուղերձը կատարվեց 1880 թվականի հունիսի 3-ին: Կատարելագործվելուց հետո Բելլի լուսախոսը դարձավ ժամանակակից օպտիկամանրաթելային և լազերային հաղորդակցման հիմքը: 1996 թվականին ստեղծվեց FLAG-ը (Գլոբալ օպտիկամանրաթելային գիծ)` երկրագնդի ամենաերկար մալուխային ցանցը, որն ապահովում է ինտերնետի ենթակառուցվածքը:

Բելլը` որպես մեծ գյուտարար, հեռախոսի հայտնագործումը չէ, որ համարում էր իր ամենակարևոր նվաճումը: «Խուլերին ուսուցանելու միջոցներ որոնելն ինձ միշտ ավելի է ուրախացնում, քան հեռախոս հայտնագործելու իմ վաստակը»:

Ժ. Ֆ.

Խորագիր՝ #05 (921) 09.02.2012 – 15.02.2012, Պատմության էջերից


15/02/2012