ՆՈՐԱԴԱՐՁ ՔՐՈՋ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Ծնողներիս ճանապարհեցի եղբորս տուն ու մնացի մենակ։ Աղոթեցի ու պառկելով մահճակալին, ուրախությամբ հոգեւոր գիրք էի կարդում։ Եվ այդպես էլ աննկատ ու խաղաղ քնեցի։ Գիշերվա մի պահի արթնացա կրծքիս վրա եղած անտանելի ճնշումից։ Ու տեսա, թե ինչպես մի սեւ, ստվերանման էակ փորձում էր խեղդել ինձ։ Մի բան գիտեի, որ չարի հարձակման ժամանակ պետք էր խաչակնքվել, բայց նա ձեռքերս էլ էր բռնել։ Ու իմ մեջ հանկարծ միտք ծագեց, որ մտքիս մեջ խաչակնքեմ, ու այդպես նա թուլացավ, իսկ երբ ձեռքերս ազատեցի ու խաչակնքեցի երեսս, իսկույն չքացավ, ու ես ազատ շունչ քաշելով՝ փառաբանեցի Տեր Հիսուս Քրիստոսին՝ Իր Խաչի զորության համար։
Մ. ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ «Խաչապատում» գրքից
Խորագիր՝ #05 (921) 09.02.2012 – 15.02.2012, Հոգևոր-մշակութային