Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԾԱՎԱԼՎԵՆ ԱՄՌԱՆԸ



ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ գնդապետ Նիկոլայ Մակարովը հայտարարել է, որ իրենք տարակույս չունեն, որ հրթիռային հարվածի ենթարկվելու դեպքում «Իրանը հստակ կգործի», և որ Գլխավոր շտաբում իրատեսորեն են վերաբերվում Իրանի ղեկավարության այն հայտարարություններին, թե իրենք կդիմեն նույնպիսի միջոցների: Նրա կարծիքով, Իրանի խնդրի շուրջ լուրջ սրացումները տեղի կունենան ամռանը:

Մակարովը նաև հայտնել է, որ իրենք ամեն օր վերլուծում են Սիրիայում ծավալվող իրադարձությունները և վերլուծելով Լիբիական սցենարը` կարծում են` այն կարող է կրկնվել նաև Սիրիայում:

Նախօրեին ամերիկյան «Abraham Lincoln» ավիակիրը երկու ռազմանավերի ուղեկցությամբ վերջին շաբաթներին երկրորդ անգամ Հորմուզի նեղուցում անցել է Իրանի առափնյա հատվածի երկարությամբ: Նրան ողջ ընթացքում հետևել է իրանական ռազմանավը, սակայն որևէ միջադեպ չի գրանցվել:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


15/02/2012