Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱԿ-Ը ԾԱՆՐ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՍԻՐԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ



Մարդու իրավունքների գծով ՄԱԿ գերագույն հանձնակատար Նէվի Պիլլէյը հայտարարել է, թե չի բացառվում, որ Սիրիայի իշխանությունները հակակառավարական զանգվածային հուզումները ճնշելու ընթացքում կատարել են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ:

Նրա պնդմամբ, այդ մասին են վկայում հուզումների ճնշման ընթացքում կիրառված անօրինական միջոցների և չարաշահումների բնույթն ու մասշտաբը, իսկ զոհերի ու ավերածությունների թիվը վկայում է, որ Բաշար Ասադի վարչակարգը հավանություն է տալիս բնակչության դեմ զինված ուժերի ձեռնարկած գործողություններին:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


15/02/2012