Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԻՐԵՆ ՄԵՂԱԴՐՈՂՆԵՐԻՆ



Ռուսաստանի արտգործնախարարությունը «զրպարտանք ու քարոզչություն» է անվանել լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկությունները, թե Սիրիայի զինված ուժերը Հոմսում զանգվածային ըմբոստությունները ճնշելիս ռուսաստանյան մասնագետների հսկողությամբ կիրառել են նյարդակաթվածահար գազ: ՌԴ արտգործնախարարությունը կտրականապես հերքելով այդ տեղեկությունները, հայտարարել է, թե դրանց տարածումը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ սիրիական խնդրի շուրջ սկսվել է տեղեկատվաքարոզչական պատերազմ, որի ոգեշնչողները Ռուսաստանը վարկաբեկելու համար այլևս կանգ չեն առնում ոչնչի առջև:

Խորագիր՝ Նորություններ


16/02/2012