ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԵՆ ՀԱՅՏՆԻ ՔԱՅԼԵՐԳԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ԱՐՁԱՆՆԵՐԸ
«Прощания славянки» հայտնի զինվորական քայլերգի ստեղծման 100-րդ տարեդարձի նախօրեին Մոսկվայի խորհրդարանի մոնումենտալ արվեստի հանձնաժողովը հավանություն է տվել քայլերգի հեղինակներ, երգահան Վասիլի Ագապկինի ու դաշնակահար Նիկոլայ Պետրովի արձանների տեղադրմանը: Սակայն անորոշ են մնացել արձանների տեղադրման վայրն ու ֆինանսավորման աղբյուրները:
Խորագիր՝ Նորություններ