ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ «DARPA»-Ի ՆՄԱՆԱԿԸ
ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտնել է, որ կառավարությունն առաջիկայում Պետական դումայի վավերացմանը կներկայացնի առաջարկություն ամերիկյան պաշտպանական հեռանկարային հետազոտական նախագծերի գործակալության ռուսական նմանակի ստեղծման մասին: Գործակալության ստեղծման նպատակն է աջակցել պաշտպանական նշանակության հետազոտությունների իրականացմանը:
Խորագիր՝ Նորություններ