Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐԻԱՆ ՈՒ ԵԳԻՊՏՈՍԸ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ԵՏ ԵՆ ԿԱՆՉԵԼ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ



Կահիրեն Դամասկոսում իր դեսպանին «խորհրդատվությունների համար» ետ կանչելուց հետո որոշել է, որ «մինչև չլինեն հատուկ հանձնարարականներ», նա չի վերադառնա Սիրիա:

Վերջին շրջանում Եգիպտոսում Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու պահանջով բազմամարդ ցույցերը հաջորդում էին միմյանց, իսկ երկրի արտգործնախարարությունը նախօրեին հանդես էր եկել Սիրիայում բողոքի ելույթների ճնշումը դատապարտող խիստ հայտարարությամբ:

Որոշման հրապարակումից անմիջապես հետո Սիրիայի իշխանություններն իսկույն դիմել են համարժեք պատասխանի:

Խորագիր՝ Նորություններ


20/02/2012