ԱՍԱԴԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՍԻՐԻԱՅԻ ՓԼՈՒԶՈՒՄԻՑ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Չինաստանի փոխարտգործնախարար Չժան Չժինցյունի ղեկավարած պատվիրակության հետ բանակցությունների ավարտին հայտարարել է, որ կոնկրետ ուժեր, որոնք հավակնում են սեփականելու Սիրիայի աշխարհաքաղաքական կշիռն ու տարածաշրջանում ունեցած պատմական դերը փորձում են մասնատել երկիրը:
Հաղորդվում է նաև, որ Չինաստանի փոխարտգործնախարարը, ով հանդիպել է նաև սիրիական ընդիմության ներկայացուցչի հետ, ողջունել է Ասադի նախաձեռնությամբ հանրաքվեի անցկացումը և հուսով է, որ նոր սահմանադրության ընդունումը կնպաստի հակամարտող կողմերի միջև երկխոսության սկսմանը և արյունահեղության դադարեցմանը:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան